7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54048 By Google Analytics
Գլխավոր » Կորոնավիրուսի վարակի հաղթահարմանը ֆինանսական աջակցության հաշվին մուտքագրվել է մոտ 121,2 մլն դրամ
Այլ Լուրեր

Կորոնավիրուսի վարակի հաղթահարմանը ֆինանսական աջակցության հաշվին մուտքագրվել է մոտ 121,2 մլն դրամ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 121 175 406.2 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688:

Նշենք, որ 17.03.20թ.գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կամ կազմակերպությունները վճարումներ կատարելիս կարող են օգտվել ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված վերոհիշյալ հաշվի բանկային ռեկվիզիտներից, իսկ ավելի կոնկրետ մուտք եք գործում minfin.am կայքի «Գանձապետարան» — «Գանձապետական հաշիվներ» բաժին, որտեղ «Տեղեկատվություն՝ 17.03.20թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» թիվ 900005001947 հաշվին արտերկրից գումար փոխանցելու համար նախատեսված բանկային SWIFT ռեկվիզիտների վերաբերյալ» վերնագրով դրված են 900005001947հաշվի բոլոր հնարավոր արտարժույթներով փոխանցման բանկային ռեկվիզիտները:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ-ում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 հազարը. ՏԱՍՍ

Diana Amirkhanyan

Բելառուսում սահմանվել է ինքնամեկուսացման պահանջ. ՌԻԱ Նովոստի

Diana Amirkhanyan

Հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին