27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91289.6 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Կորոնավիրուսի տեսակետից Ծառուկյանի՝ ռիսկային համարվող տարիքով պայմանավորված՝ միգուցե որոշում է կայացվել չկալանավորել նրան․ Ալեն Սիմոնյան
Այլ Լուրեր

Կորոնավիրուսի տեսակետից Ծառուկյանի՝ ռիսկային համարվող տարիքով պայմանավորված՝ միգուցե որոշում է կայացվել չկալանավորել նրան․ Ալեն Սիմոնյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Թե ինչ կլինի, եկեք թողնենք դատարանի որոշմանը, բայց իմ ենթադրությամբ՝ կորոնավիրուսի տեսակետից Գագիկ Ծառուկյանի՝ ռիսկային համարվող տարիքով պայմանավորված՝ միգուցե որոշում է կայացվել չկալանավորել նրան: Բայց սրա մասին խոսելիս՝ մենք կրկին մոռանում ենք այն կարևոր փաստի մասին, որ դատարանը, որը կալանքը որպես խափանման միջոց չընտրեց, այնուամենայնիվ մեղադրանքը համարեց տեղին»,-անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործին՝ լրագրողների հետ զրույցում ասաց, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե մամուլում շրջանառվող անունները՝ ՍԴ անդամ նշանակվելու վերաբերյալ, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, ԱԺ փոխխոսնակը ասաց․ «Պետք է սպասենք, տեսնենք՝ կառավարությունը, նախագահը, ԲԴԽ-ն ինչ թեկնածու կառաջարկեն: Մամուլում զետեղված անունների 99 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը»- ասաց Սիմոնյանը:

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Ա.Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է

Նատա Հարությունյան

Որպես, այսպես ասած, օդիոզ ֆիգուր, Մինասյանի տեղը լինեի, կներկայանայի ՀՀ իրավապահներին․ Ալեն Սիմոնյան

Սերինե

Հրայր Թովմասյանն ամեն ինչ կանի այդ աթոռից կառչած մնալու համար․ Ալեն Սիմոնյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին