14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Կորոնավիրուսով վարակված, բայց որևէ բուժում չստացող քաղաքացիներին կփորձեն տեղավորել հյուրանոցներում․ վարչապետ
Սոցիալական

Կորոնավիրուսով վարակված, բայց որևէ բուժում չստացող քաղաքացիներին կփորձեն տեղավորել հյուրանոցներում․ վարչապետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսով վարակված, բայց որևէ բուժում չստացող քաղաքացիներին կտեղավորենք հյուրանոցներում, փորձում ենք բանակցել հյուրանոցների հետ։ Այսօր կառավարության նիստի ժամանակ նման հայտարարութուն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ նկատելով,  որ հիվանդանոցային հզորությունների կառավարման խնդիր պետք է լուծել։ Նա նկատեց, որ  սա աջակցություն կլինի նաև հյուրանոցներին, որոնք այս պահին դատարկ են։

«Պետք է բանակցել հյուրանոցների հետ, որ շուկայական գին չառաջարկեն, թեև, հիմա շուկայական գին չկա: Կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարը չէ , այլ տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ սցենարներով, եթե, իհակե, մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ»,- ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ հյուրանոցներում տեղավորելը կարող է  որոշակի բարդույթներ առաջ բերել, քանի որ  հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության համար։

 «Հյյուրանոցները պարտավոր են ժամանակ առ ժամանակ ախտահանել իրենց սենյակները: Հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, որ  տարբեր հիվանդություններով մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են: Կորոնավիրուսից հետո էլ այդ սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել ևս, եթե ախտահանվեն հետո»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ այդ ցուցումները հստակ կտրվեն, և որ այսօր էլ ախտահանվում են այն 7 վայրերը, որտեղ կան մեկուսացած մարդիկ:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինված քաղաքացիների թիվը հասել է 30-ի

Աշխեն

Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի հաստատման մասին

Աշխեն

Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին