29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100928 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Կորոնավիրուս է հայտնաբերվել Նիժնի Նովգորոդում կանգ առած ճամփորդական ջերմանավի վրա
Աշխարհ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Նիժնի Նովգորոդում կանգ առած ճամփորդական ջերմանավի վրա

«Վոդոխոդ» ընկերության «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավի վրա, որը կանգ Է առել Նիժնի Նովգորոդում, անձնակազմի 101 անդամներից իննի մոտ հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակում:

Նավը կանգնեցրել Էին օգոստոսի 1-ին: Ուղեւորներին՝ Նիժեգորոդսկի մարզի եւ Թաթարստանի բնակիչներին, իրենց տներն են տարել ավտոբուսներով: Անձնակազմի երեք անդամների հարկ Է եղել հոսպիտալացնել, մյուսները մեկուսացվել են: Ուղեւորները երկու շաբաթ գտնվելու են մեկուսացման մեջ:

Այդ մասին «Վրեմյա Ն» տարածաշրջանային գործակալությանը հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մարզային վարչությունում:

Ջերմանավի վրա սանիտարական մշակում են անցկացնում: «Վոդոխոդ»-ի կայքի տվյալներով՝ չորս տախտակամած ունեցող «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավը նախատեսված Է 307 ուղեւորի համար: Օգոստոսի 3-ին այն Նիժնի Նովգորովից պետք Է տասնօրյա շրջագայության ուղեւորվեր Վոլգոգրադ եւ հակառակ ուղղությամբ. նավարկության ժամանակ պետք Է լիներ 254 ուղեւոր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին