14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Կուսակցությունների մասին օրենքն ընդունված կլինի միչև գարնանային նստաշրջանի ավարտը․ Համազասպ Դանիելյան
Հարցազրույցներ

Կուսակցությունների մասին օրենքն ընդունված կլինի միչև գարնանային նստաշրջանի ավարտը․ Համազասպ Դանիելյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am— ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

-Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր եզրակացությունը «Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի» վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում այս եզրակացությունը և արված առաջարկությունները։

-Կարծիքը պատրաստվել է ՎՀ և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ միասին` մեր առաջարկով, ուստի՝ որպես այդ փաթեթի պատրաստման աշխատանքները համակարգող, քաջածանոթ եմ դրա բովանդակությանը։ Կարծում եմ, որ այն կառուցողական և օգտակար է, ինչպես նաև ֆիքսում է մեր առաջարկած փոփոխությունների կարևորությունը` կուսակցությունների ավելի թափանցիկ, ժողովրդավարական, ներառական, անկախ և վստահելի դարձնող օրենսդրական լուծումների առաջադրելու տեսակետից։

-Իսկ արված առաջարկությունները տե՞ղ կգտնեն օրենքի նախագծի մեջ։ Նրանք նաև առաջարկում են վերացնել քաղաքական կուսակցությունների ստեղծման եւ գրանցման համար չափազանց ծանր պահանջները եւ ապահովել, որպեսզի բոլոր նվիրատվությունները, ներառյալ կամավորների աշխատանքը ծառայությունների դիմաց, որոնք սովորաբար վճարվում են, նվիրատվություն համարվի: Այս մասով ի՞նչ կասեք ։

-Առաջարկությունների մի մասը խիստ օգտակար է և ներառելու ենք` նախքան շրջանառությունը։ Կոնկրետ ձեր նշած երկու առաջարկություններին անդրադառնալով՝ ասեմ, որ նախ կուսակցությունների ստեղծման հետ կապված արդեն իսկ 2-3 բարելավված նորմ կա, որոնք տեղ է գտնել նաև համատեղ կարծիքում (պետական գրանցման ռեժիմը հեշտացնելը, համագումարում միաձայն հաստատելը և այլն)։ Սակայն անդամների թվի նվազեցման հետ կապված՝ նվազեցում չենք նախատեսի, քանի որ այս թեման երկար քննարկել են նաեւ բոլոր խմբակցություններից բաղկացած աշխատանքային խմբում։ Կամավորների աշխատանքի հետ կապված առաջարկն էլ կքննարկենք նույն աշխատանքային խմբում, ուստի հիմա չեմ կարող հաստատեպս պնդել, թե կներառենք։

-Ի՞նչ փուլում է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու աշխատանքը, արդյոք այն չի՞ ուշանում և հստակ ժամկետ կարո՞ղ եք նշել, թե ե՞րբ օրենքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի։

-Այն ընթանում է իր տեմպով, իսկ առանձին դեպքերում ձգձգումները կապված չեն հենց աշխատատանքային խմբի տեմպի հետ։ Մենք մեր ծրագրած ժամանակացույցից դեռ չենք շեղվել և կարծում եմ, որ օրենքն ընդունված կլինի միչև գարնանային նստաշրջանի ավարտը` ինչպես և ծրագրել էինք։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին