19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108208 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Կուտոյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել, նամակ է ուղարկվել դեսպանին. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Կուտոյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել, նամակ է ուղարկվել դեսպանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դիմում-նամակ է ուղարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին: Հիշեցնենք, որ հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային և ելքային զանգերը՝ հասկանալու համար, թե ով, երբ, ինչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենի հետ:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն, դիմում ուղարկելով դեսպանատուն, խնդրել է, որպեսզի իրենց օգնեն և տեղեկություններ տրամադրեն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ Բրիտանիայում ուսանողական գործունեության մասին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե նա ինչպես է սովորել, արդյոք քննությունները բարեհաջող է հանձնել, ինչ խնդիրներ է ունեցել ուսումնառության ընթացքում և այլ մանրամասներ: Եվ մեկ հետաքրքիր տեղեկություն ևս. Կուտոյանը Սբ. Էդմունդի քոլեջում իրավագիտություն էր սովորում Cambridge Trust կրթաթոշակով: Այսինքն՝ Կուտոյանը սեփական միջոցներով չէ Բրիտանիայում սովորել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չտրվել ադրբեջանական սադրանքներին

Անի Գրիգորյան

Ահաբեկիչների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում Բաքվին, քան կանխատեսելի զարգացումները նախապես Հայաստանին վերագրելը. ԱԱԾ

Նատա Հարությունյան

Ռազմական գործողությունների այս պահերին անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործությունները. ԱԱԾ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին