19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107651.2 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու գործում ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ․ վարչապետ
Այլ Լուրեր

Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու գործում ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ․ վարչապետ

Երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաև մնացած բոլորը գործերը բացահայտվեն։ Այս մասին ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին պետ Կուտոյանի մահվան մասին։

«Եթե չեմ սխալվում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որն այսօր քննվում է, ինքնասպանության հասցնելն է։ Ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքները պարզելու գործում պետք է շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը 100 տոկոսով բացահայտվի։ Երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաև մնացած բոլորը գործերը բացահայտվեն»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Կուտոյանի մահվան կապակցությամբ։

«Վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբը իր ներկայությամբ պատվել է Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը։ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին, հուղարկավորությանը, մասնակցել է ԱԽ քարտուղարը։ Իսկ ի՞նչ պետք է անեինք։ Ես ցավակցություն եմ հայտնել ընտանիքին։ Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը։

Ինչո՞ւ այդ նույն մարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի դեպքն էր եղել։ Ի՞նչ է՝ վերաբերմունքի տարբերություն կա՞։ Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում։ կարծում եմ, որ ինչ որ պետք է արվեր, արվել է»,- հավելեց նա։

Նմանատիպ Հոդվածներ

Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար.վարչապետի աշխատակազմ

Աշխեն

Գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

Աշխեն

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին