10.6 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53208 By Google Analytics
Գլխավոր » Կտրամադրվի օժանդակություն կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին. Կառվարությունը 4-րդ ծրագիրը հաստատեց
Սոցիալական

Կտրամադրվի օժանդակություն կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին. Կառվարությունը 4-րդ ծրագիրը հաստատեց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ միջոցառումը, որը զեկուցեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը ներկայացրեց, որ նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի օժանդակություն կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:

«Այսպիսով միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա, առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը, օրինակ՝  երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ, մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից և այլն։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով, տրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կամ 100 հազար դրամի սահմաններում»,-ներկայացրեց Զարուհի Բաթոյանը:

ՀՀ Վարչապետը Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց, որ վերահսկողությունը լինի բարձր, որպեսզիա ծրագրից ոչ կարիքավորները չօգտվեն:

«Ինչ վերաբերում է այլ խմբերի օգնությանը, ապա պետք չէ մեզ հիշեցնել, թե ովքեր կան ՀՀ-ում, մենք բոլորի մասին գիտենք, ոչ մեկի մասին չենք մոռացել, քայլ-քայլ օրակարգը ձևավորված է, գնում ենք առաջ»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինանը կառավարության ներկայացուցիչներին հանձնարարեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5 ծրագրերի շուրջ աշխատեն օր ու գիշեր, այդ թվում՝ շաբաթ և կիրակի։ Նա շեշտեց, որ չորեքշաբթի առավոտյան՝ ժամը  9:00-ից, բոլոր ծարգրերով պետք է հասանելի լինեն։

Նմանատիպ Հոդվածներ

Զարուհի Բաթոյանն անդրադարձավ արտակարգ դրության օրերին աշխատանքից ազատված քաղաքացիների աջակցությանը

Աշխեն

Անաշխատունակ հղի կանանց կտրամադրվի 100 հազարի չափով միանվագ նպաստ. Զ․ Բաթոյան

Աշխեն

2020 թ.-ից բռնության ենթարկված անձանց նոր ծառայություններ են տրամադրվելու․ Զարուհի Բաթոյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին