5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116726.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Կրակի դադարից հետո Արցախի ողջ տարածքում փրկարարները կիրականացնեն ռումբերի հայտնաբերման աշխատանքներ
Այլ Լուրեր

Կրակի դադարից հետո Արցախի ողջ տարածքում փրկարարները կիրականացնեն ռումբերի հայտնաբերման աշխատանքներ

Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները ներկայումս հիմնականում աշխատում են  չպայթած ռումբի հայտնաբերման և անվտանգ վայրում ոչնչացման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԻ Փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը:

«Այդ բոլոր չպայթած ռումբերը հայտնաբերվում և տեղափոխվում են Ստեփանակերտից դուրս, անվտանգ տարածք և ոչնչացվում: Ստեփանակերտի գրեթե բոլոր փողոցներում հայտնաբերվել են չպայթած ռումբեր»,- ասաց Արզումանյանը:

ԱԻ Փրկարար ուժերի վարչության պետը նշեց, որ կրակի դադարից հետո ռումբերի հայտնաբերման աշխատանքներ կիրականացվեն նաև Ստեփանակերտից դուրս, քանի որ հրթիռակոծության են ենթարկվել ոչ միայն Ստեփանակերտը, այլ նաև Արցախի բոլոր շրջանները:

Ավելի վաղ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը

Նատա Հարությունյան

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև. ՀՀ ՊՆ

Նատա Հարությունյան

Փնտրվում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին