3 C
Yerevan
31 Մարտի, 2020
51174 By Google Analytics
Գլխավոր » Կրթական համակարգն ամբողջությամբ պարալիզացվել է․ Վահե Էնֆիաջյան
Գիտակրթական

Կրթական համակարգն ամբողջությամբ պարալիզացվել է․ Վահե Էնֆիաջյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր հրավիրված՝ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության հատուկ նիստի ժամանակ, խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ այս օրերին կրթության ոլորտում առաջացած խնդիրներին։

«Փաստացի ամբողջությամբ պարալիզացվել է կրթական համակարգը, մենք ունենք շուրջ 400,000 աշակերտներ, շուրջ 75,000 ուսանողներ, դպրոցներ՝ 1300-ից ավել, ԲՈՒՀ-եր՝ 61-ից ավել, մասնաճյուղեր, որոնք 12-ն են Հայաստանում և ամբողջությամբ կրթական ծրագրերը պարալիզացված վիճակում են։ Ստեղծված իրավիճակում առաջարկում ենք՝ համաշխարհային լավագույն փորձը նկատի ունենալով, նույն Հարվարդի, Քեմբրիջի, ունեն հառավար կրթության ծրագիր և լավագույն փորձ, ինքս պատիվ եմ ունեցել Հարվարդի համալսարանում մասնակցել նմանատիպ ծրագրի։ Վայբեր, մեսինջեր և այլ ծրագրերը խնդիրն ամբողջությամբ չեն լուծում, դա հատվածական է, ժամանակն է եկել, որ կրթական ծրագրերը ամբողջությամբ թվայնացվեն և նոր իրողություններին համապատասխան իրականացվեն աշխատանքները»։

Էնֆիաջյանի այս առաջարկն ընդունելով, այնուամենայնիվ, խմբակցության ղեկավարը նշեց, որ այսօր մարդկանց առաջնային խնդիրը գոյատևումն է, սա՝ այս պարագայում, ավելի շատ երկրորդական է․ «արձանագրության մեջ այս առաջարկը կգրես վերջին մասում, առաջնայինը, նորից եմ ասում, սնունդ, առողջության ապահովում»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք,  որ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկում էր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը, առկա խնդիրները և ներկայացնում դրանք հաղթահարելուն միտված առաջարկներ:

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին