23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Վերջնարդյունքում նույն չափորոշիչները չենք կարող ունենալ, քանի որ մինչ այս արդեն շատ փոփոխություններ կատարվել են. Սոֆյա Հովսեփյան
Այլ Լուրեր

Վերջնարդյունքում նույն չափորոշիչները չենք կարող ունենալ, քանի որ մինչ այս արդեն շատ փոփոխություններ կատարվել են. Սոֆյա Հովսեփյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am –ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության,  Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը։

-Տիկի՛ն Հովսեփյան, ԱԺ մշտական հանձնաժողով Ձեր նախաձեռնությամբ երեկ կայացավ առարկայական նոր չափորոշիչների վերաբերյալ քննարկում։ Կխնդրեմ մանրամասներ ներկայացնեք այդ քննարկումից։

-Քննարկել ենք Հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչները և ծրագիրը։Ինչ փոփոխություններ են եղել, ինչ սկզբունքներ են դրված դրանց հիմքում, ինչ նպատակ և խնդիր ունի։ Մեր կողմից հնչեցվել են մի շարք հարցեր կապված ժամանակահատվածների փոփոխության հետ, արդյոք ժամանակահատվածի փոփոխությունից տուժել են հեղինակներ, թե ոչ։ Արդյոք նոր հեղինակները, որոնք ներգրավված են, իրենց գործերի բովանդակությունն ուսումնասիրվել է, թե ոչ։ Այլ բազմաթիվ հարցեր ևս հնչել են։ Իրենցից ստացել ենք պատասխանները և առաջարկներ ենք ներկայացրել, որոնք ամբողջությամբ գրանցվել են իրենց մոտ։Մտահոգությունների մեծ մասի հետ նրանք համաձայն էին և ասացին, որ կփոխվեն դրանք։Առաջարկների քննարկումից հետո, երբ որ չափորոշիչները լրամշակվեն, նորից կքննարկենք։

-Կրկին հանրային քննարկման կդրվի՞, թե՞ միայն մասնագիտական։

-Չէ, քննարկումները կլինեն մասնագիտական աշխատանքային խմբում, որովհետև հանրային քննարկման արդեն դրված է, որպեսզի կարծիքներ հավաքեն, դրանք ամբողջացնեն, և ըստ այդմ իրականացնեն փոփոխությունները։ Հիմա այն լավ ժամանակահատվածն է, որ հանրության բոլոր շերտերը, բացի դժգոհելուց, ներկայացնեն նաև առաջարկներ։ 

-Տիկի՛ն Հովսեփյան, իսկ քննարկմանը ներկա էր չափորշչաստեղծ փորձագիտական ո՞ղջ կազմը։

-Ո՛չ, միայն Մայրենի, Հայոց լեզու և Գրականություն առարկաներինը։ Հաջորդիվ կկազմակերպենք Հայոց պատմություն և հայագիտական ամբողջ բլոգի առարկաների քննարկումը, այնուհետև մնացած առարկաները։Հերթով պետք է կազմակերպենք այդ քննարկումները և անցնենք չափորոշիչների ուսումնասիրության և առաջարկների փուլով։

-Քննարկման ավարտից հետո` Ձեզ համար պարզ դարձավ, որքանո՞վ էր արդարացված հանրային այս ընդվզումն ու բողոքը, թե՞,այնուամենայնիվ, մանիպուլիացիաներն ավելի շատ էին, քան բովանդակային քննարկումները։

-Բողոքները կարելի էր համարել և՛օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ։Իհարկե, չեմ ասի, որ չկային հրահրումներ, ակնհայտ է, որ ինչ-որ քաղաքական ուժերի կողմից դրանք կազմակերպվում էին, որին տրվում էր հասարակությունը, բայց միևնույն ժամանակ, եթե չլիներ կրակը`ծուխ չէր լինի։Այսինքն` որևէ քաղաքական ուժ չէր կարող հրահրել, եթե այս փաստաթուղթն իր մեջ խութեր չունենար, որոնք էլ դարձան պատճառն այս ըմբոստացման։

-Տիկի՛ն Հովսեփյան, հնարավո՞ր է, որ հանձնաժողովի առաջարկներին և մասնագիտական հանրությանն անսալու արդյունքում ունենաք բոլորովին այլ չափորոշիչներ ու ծրագիր, թե՞ վերջնարդյունքում կունենաք գրեթե նույն փաստաթուղթը։

-Գրեթե նույն փաստաթուղթը չենք կարող ունենալ։Առաջին օրվանից մինչ այս պահը արդեն շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիմնական խնդիրը բովանդակային է, սկզբունքների առումով խնդիր չունենք, որովհետև գրված է` երեխայի գիտելիքի, կարողության և հմտության զարգացում, իսկ դա շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն` տալ երեխային հնարավորություն ստեղծել կարողություններ և դրանք զարգացնել։ Իսկ թե ինչ բովանդակության պիտի հասնենք, այ այդտեղ է ամենամեծ ռիսկը և դրան հասնելու ճանապարհը պետք է շատ գրագետ ընտրվի ու այդ ճանապարհին` ուզեն, թե չուզեն` պետք է փոխեն, չեն կարող ասել, որ կմնա նույնը, չի կարող մնալ նույնը, որովհետև իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ դա անգամ փորձարկումներից հետո էլ մի շարք փոփոխությունների կենթարկվի։Անգամ ամենակատարյալ փաստաթուղթն ինձ համար այդպիսին չէ, քանի դեռ այն չի փորձարկվել և չի գնահատվել` երեխաների վրա ունեցած ազդեցությամբ։

-Չափորոշիչների լրամշակված տարբերակ ունենալու վերջնաժամկետը հայտնի՞ է։

-Առաջիկայում էլ շարունակվելու են լրամշակումները, բայց մենք առաջարկ ենք արել, որ այդ գործընթացը հնարավորինս երկար լինի, որ չշտապեն դպրոցներ տանել, որովհետև, եթե շտապողականություն ցուցաբերեն, մենք հետո խնդիր կունենանք, իսկ այդ խնդիրը մենք չենք ուզում ունենալ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Պահանջում եմ նման ինքնակոչ պահնորդական կազմակերպություններին զրկել արտոնագրից. Սոֆյա Հովսեփյանը՝ Ամուլսարում տիրող իրավիճակի մասին

Նատա Հարությունյան

Կձևավորվի աշխատանքային խումբ՝ բաղկացած կրթության ոլորտի փորձագետներից և ԱԺ պատգամավորներից․ Սոֆյա Հովսեփյան

Սերինե

Այդտեղ ամուսնության բարի ցանկություն չկար. Սոֆյա Հովսեփյան. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին