24 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Սոցիալական

Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր առավոտից խիստ վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում խստորեն հետեւում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը՝ մանկապարտեզների հոսող տաք  ջրով ապահովված լինելուն, փակվող կափարիչով աղբամանների առկայությանը, սպասքի լվացման կանոնների պահպանմանը, ինչպես նաև  երեխաների ու աշխատակիցների կանոնավոր ջերմաչափմանը և այլն։ 

Երեխաների առօրյան հիմնականում կազմակերպվում է բացօթյա տարածքներում։ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են նաև ցուցումներ՝ անհապաղ վերացնելու հնարավոր թերացումները։

Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Վանաձորի և Երևանի մանկապարտեզներում

Անի Գրիգորյան

Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը մայրաքաղաքի ոչ պետական մանկապարտեզներ շարունակվում են

Սերինե

Կրթության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի ոչ պետական մանկապարտեզներում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին