15 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Հագուստի ներկրմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ հանդիպել են վարչապետի օգնականների հետ
Այլ Լուրեր

Հագուստի ներկրմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ հանդիպել են վարչապետի օգնականների հետ

  Հայաստանում հագուստի ներկրմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ Կառավարության դիմաց շարունակում են դժգոհություն հայտնել  մաքսազերծման նոր կարգի հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցարարներից մի քանիսը հանդիպել են վարչապետի խորհդարականներ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ, ներկայացրել են իրենց անհամաձայնությունը մաքսային արժեքի բարձրացման հետ կապված։ Նրանց խոսքով` նոր կանոնակարգով իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան, ինչը կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։

Հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ներկայացրել են իրենց պահանջները, վարչապետի օգնականներն էլ իրենց հերթին կետ առ կետ ամեն ինչ կներկայացնեն վարչապետին, հետո կլինի վարչապետի պատասխանը:

Քաղաքացին, սակայն, չհստակեցրեց, թե երբ կլինի վարչապետի պատասխանը, քանի որ այդ հարցով խորհրդակցություն պետք է հրավիրվի։

2020-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներ, ըստ որոնց՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Սա նշանակում է, որ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Նախկինում գործել է մաքսազերծման մի տարբերակ, երբ հաշվի չի առնվել ապրանքի իրական արժեքը և հաշվարկը կատարվել է կիլոգրամով։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին