21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Հակառակորդը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել
Այլ Լուրեր

Հակառակորդը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են  ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝  առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Նմանատիպ Հոդվածներ

Կարեն Աբրահամյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամաս

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին