Գլխավոր » Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող
Այլ Լուրեր

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին