25 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2020
99984 By Google Analytics 24.09.2020
Գլխավոր » Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել
Այլ Լուրեր

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել

Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ՀՀ ՊՆ

Նմանատիպ Հոդվածներ

ՊԲ զինվորների նոր տեսաուղերձը (տեսանյութ)

Նատա Հարությունյան

Ժամկետային զինծառայող է մահացել

Նատա Հարությունյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել է շուրջ 160,728,000 ՀՀ դրամի նվիրաբերություն

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին