Գլխավոր » Արամ Մանուկյան․«Պատմության մեջ միակ դեպքը, երբ ամբողջ ժողովուրդը կերտեց իր ապագան, իր այսօրն, իր ճակատագիը»
Քաղաքականություն

Արամ Մանուկյան․«Պատմության մեջ միակ դեպքը, երբ ամբողջ ժողովուրդը կերտեց իր ապագան, իր այսօրն, իր ճակատագիը»

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Անկախության 28-րդ ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Գյումրիում է նաև ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։  Նա տոնի առթիվ շնորհավորել է համայն հայությանն ու մաղթել, որ այլևս երբեք անկախության հռչակագրի կարիք չունենանք։

«Պատմության մեջ միակ դեպքը, երբ ամբողջ ժողովուրդը կերտեց իր ապագան, իր այսօրն, իր ճակատագիը։ 2 միլիոն 42 հազար գրագետ, հասուն քաղաքացի եկավ, իր երկրի ճակատագրի համար որոշում կայացրեց։ Այս առումով հայ ժողովուրդն այն շատ քիչ ազգերից է, որ իր բոլոր քաղաքացիների միջոցով որոշեց իր ճակատագիրը»,-  Անկախության օրն այսպես է մեկնաբանել Ա․ Մանուկյանը։

ՀԱԿ փոխնախագահը կիսվել է տոնի հետ կապված իր զգացողություններով, նշել, որ Անկախությունն իր համար հպարտություն է, պատասխանատվություն, ոգեղեն լիցք։

Տեղեկացնենք, որ Անկախության 28-րդ ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։ Եվ այս պահին Կոնգրեսը վարչության անդամներով Գյումրիում է։ Նրանց մեջ են նաև ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյան ու Լևոն Զուրաբյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին