1 C
Yerevan
19 Հունվարի, 2020
Գլխավոր » Համակարգիչների համաշխարհային վաճառքներն ութ տարվա ընթացքում առաջին անգամ աճ են արձանագրել
Այլ Լուրեր

Համակարգիչների համաշխարհային վաճառքներն ութ տարվա ընթացքում առաջին անգամ աճ են արձանագրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

2019 թվականին անհատական համակարգիչների համաշխարհային վաճառքներն ութ տարվա ընթացքում առաջին անգամ աճ են արձանագրել: Այդ մասին վկայում են International Data Corporation (IDC) եւ Gartner հետազոտական ընկերությունների կատարած հաշվարկները։
IDC-ի տվյալներով՝ համակարգիչների վաճառքները տարվա ընթացքում աճել են 2,7 տոկոսով՝ հասնելով 266,69 միլիոնի: Վերջին անգամ ցուցանիշի տարեկան աճ նշվել Էր 2011 թվականին, երբ վաճառքներն ավելացել Էին 1,7 տոկոսով:


2019 թվականի չորրորդ եռամսյակում վաճառքները տարեկան չափումով աճել են 4,8 տոկոսով՝ մինչեւ 71,8 մլն հատ:
Gartner-ի տվյալներով՝ անհատական համակարգիչների վաճառքներն աճել են 0,6 տոկոսով՝ մինչեւ ավելի քան 261,2 միլիոն հատ, իսկ հոկտեմբեր-դեկտեմբերին մատակարարումները կազմել են 60,6 միլիոն, ինչը 2,3 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ:


Բիզնեսի կողմից պահանջարկը խթանել Է Microsoft-ի որոշումը՝ 2020 թվականի հունվարից դադարեցնել օժանդակությունը Windows 7 օպերացիոն համակարգին, նշել են IDC-ում: Վերլուծաբանների կարծիքով՝ Windows 10-ին անցումն ամենից շատ ավելացրել երեք խոշորագույն մատակարարների՝ Lenovo-ի, HP-ի եւ Dell-ի համակարգիչների վաճառքները: Նրանց ընդհանուր բաժինը 2019 թվականին գլոբալ շուկայում 63 տոկոսից աճել Է մինչեւ 65 տոկոս: Gartner-ի ավագ վերլուծաբան Միկակո Կիտագավան նշել Է, թե սպասում Է, որ պահանջարկի աճը կշարունակվի նաեւ 2020 թվականին, քանի որ զարգացող երկրների բազմաթիվ ընկերություններ, ներառյալ Չինաստանը, դեռ չեն նորացրել ծրագրային ապահովումը:
Անհատական համակարգիչների պահանջարկը պահպանվում Է, չնայած նորանոր սարքերի հայտնվելուն եւ շարժական տեխնոլոգիաներին անցնելուն, նշել Է IDC-ի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ռայան Ռեյթը: Նա կարծում Է, որ դժվարություններն այս շուկայում կպահպանվեն նաեւ հետագա 12-18 ամիսներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին