7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116771.2 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Համանախագահների օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի, այլ պահպանվի հրադադարը. ԱԳ փոխնախարար
Այլ Լուրեր

Համանախագահների օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի, այլ պահպանվի հրադադարը. ԱԳ փոխնախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահների օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ նաև այդ հրադադարը պահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսվող առանձին-առանձին հանդիպումներին:

«Դա շատ կարևոր է այն առումով, որ առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ են Ռուսաստանը, Ֆրանսիան: Հրադադարի հայտարարման փորձը երկրորդ անգամ ֆրանսիական կողմի ջանքերով էր: Եվ հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է: Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ նաև այդ հրադադարը պաշտպանվի, իրականացվի»,-ասաց Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ: Եվ այդ մանդատը կայանում է նրանում, որ նպաստեն կողմերի փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն: Երկրորդ մանդատն է թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները: «Օրակարգում միջնորդների կողմից համար մեկ խնդիր է դրված այն, որ լինի հրադադար, որը կպահպանվի»,-կրկնեց փոխնախարարը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին