25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Համերգ Արցախի համար. աշխարհահռչակ հայ երաժշիտները հանդես կգան նոր ծրագրով
Այլ Լուրեր

Համերգ Արցախի համար. աշխարհահռչակ հայ երաժշիտները հանդես կգան նոր ծրագրով

Մի խումբ աշխարհահռչակ հայ երաժշիտներ հոկտեմբերի 26-ին հանդես կգան «Համերգ Արցախի համար» ծրագրով: 

Այս ասին «Ինստագրամի» իր էջում տեղեկացրել է ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ հրապարակելով համերգի ազդագիրը:

Համերգին մասնակցում են ամերիկահայ երգիչ, պրոդյուսեր Սեպուհ Սիմոնյանը, ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող Արտո Թունջբոյաջյանը, լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիքյանը և այլք:

Համերգն անցկացվում է «Creative Armenia»-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ: Նպատակն է բարձրացնել իրազեկվածությունն Արցախի խնդրի վերաբերյալ և կոչ անել մասնակցել հանգանակությանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են նաև քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքների ներկայացուցիչները տարբեր ակցիաներ են անցկացնում՝ կոչ անելով դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի դիմորդների համար երկարաձգվել է UWC միջազգային դպրոցներում հայտադիմումների ընդունման ժամկետը

Նատա Հարությունյան

Ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ․ ԱՀ ԱԳՆ

Անի Գրիգորյան

Համացանցում լայն տարածում են գտել գերիների տեսանյութեր, որոնք կապ չունեն Արցախի ռազմական գործողությունների հետ․ ԱԱԾ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին