13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » Հայաստանը դասվել է թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին
Այլ Լուրեր

Հայաստանը դասվել է թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ Պոլիմերային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) հետազոտության մեթոդով SARS-Cov-2-ի հայտնաբերման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված որակի արտաքին գնահատման ծրագրին, որին մասնակցել է 185 երկրների թվով 255 լաբորատորիա։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Բոլոր երկրներում հետազոտվել է ԱՀԿ-ի կողմից ներկայացված 5 կույր նմուշներից կազմված միևնույն միասնական հավաքածուն։ Արդյունքում «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի կողմից հետազոտությամբ ապահովվել է արդյունքների 100% ճշգրտություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամփոփ հաշվետվության մեջ Հայաստանը դասվել է թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին: Վերջինս մեծ հաջողություն է Հայաստանի համար և վկայում է «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի մասնագետների բարձր մասնագիտական պատրաստվածության մասին:

Նմանատիպ Հոդվածներ

Մի քովիդ թեստի պատմություն

Նատա Հարությունյան

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարել

Նատա Հարությունյան

Հայկական արտադրության արդեն 5500 թեստ տրամադրվել է ՀՎԿԱԿ-ին. պարետը կարևոր թվեր է հրապարակել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին