36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91024 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Հայաստանը կմնա Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն
Այլ Լուրեր

Հայաստանը կմնա Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի միջև հուլիսի 6-ին կնքվել է պայմանագիր՝ համաձայն որի Բյուրականի աստղադիտարանը կշարունակի մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից,

Պայմանագիրը ուժի մեջ կլինի 5 տարի։

«Սկսած 2010թ-ից՝ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հանդիսանում է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ ռազմավարական ծրագրերի իրականացման գրծում ներգրավված առաջատար կազմակերպություն, ինչը կշարունակվի նաև 2020-2030թթ։ ԲԱ-ն տարածաշրջանում կկատարի համակարգողի դեր, ինչն անհրաժեշտ է ռազմավարական համալիր մոտեցման համար։ Բացի այդ ակնկալվում է, որ այն կնախաձեռնի և կզարգացնի նոր ծրագրեր, որոնք կհամապատասխանեն Աստղագիտության զարգացման կենտրոնի նպատակներին։

Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի գլխավոր խնդիրն է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խթանել Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ 2020-2030 ռազմավարական ծրագրի նպատակները։ Դրանք են՝

  • Մեծապես նպաստել կայուն զարգացման նպատակների ցուցանիշներին, որտեղ հնարավոր է
  • Իրականացնել Աստղագիտության զարգացման կենտրոնի կողմից մշակված «ստորագրված» ծրագրերը
  • Պահպանել «Աստղագիտությունը զարգացման համար» ծրագրի գնահատումն ու հետադարձ կապը
  • Օգտագործել աստղագիտությունը և վերջինիս տեխնոլոգիաները՝ երիտասարդներին հասարակության մեջ մասնագիտական աճի հնարավորություններ ընձեռելու համար
  • Ստեղծել միջճյուղային գործընկերություններ՝ գիտությունը զարգացման համար թեմայի շուրջ
  • Գտնել անհրաժեշտ ֆինանսավորում՝ վերոնշյալ նպատակներն իրականացնելու համար, ինչպես նաև այդ հարցում օժանդակել նմանատիպ այլ նախաձեռնություններ ունեցողներին և այլն։

Ավելին

ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, որը տեղակայված է Հարավային Աֆրիկայում, հիմնել է համակարգման 11 տարածաշրջանային գրասենյակ Կոլումբիայում և Չիլիում (Անդյան տարածաշրջան), Հորդանանում (Արաբական աշխարհ և արաբերեն), Եթովպիայում (Արևելյան Աֆրիկա), Չինաստանում (Արևելյան Ասիա և չինարեն), Նիդերլանդներում (Եվրոպա), ԱՄՆ-ում (Հս. Ամերիկա), Պորտուգալիայում (պորտուգալերեն), Թաիլանդում (Հարավարևելյան Ասիա), Հայաստանում (Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիա), Զամբիայում (Հարավային Աֆրիկա) և Նիգերիայում (Արևմտյան Աֆրիկա):

Գրասենյակներն իրականացնում են երկու գործառույթ։ Տեղական գրասենյակները համակարգում են «աստղագիտությունը զարգացման համար» ծրագրերը հարևան երկրներում, մինչդեռ լեզուների փորձաքննության կենտրոնները զբաղվում են լեզվի և/կամ մշակույթի հարցերով։

Գրասենյակներից յուրաքանչյուրը լինելու է տեղական որևէ կառույցի կազմում և վայելելու է տեղական գործընկերների աջակցությունը։

Ներկայումս Աստղագիտության զարգացման կենտրոնի կազմի մեջ մտնում են 11 տարածաշրջանային գրասենյակ և լեզվի փորձաքննության կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանից ընդհանուր առմամբ ՌԴ է տեղափոխվել ավելի քան 3 հազար մարդ

Նատա Հարությունյան

Մոսկվայի դատարանը 5 հայի և 5 ադրբեջանցու է կալանավորել. ի՞նչ է անում սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը

Սերինե

Սպասելիքները, որ Ադրբեջանը ուներ Փաշինյանից, չեն արդարանում․ Հրանտ Միքայելյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին