21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Հայաստանը պետք է միանա ստեղծվող հակաթուրքական ճակատին. «ՀՀ»
թերթերի տեսություն

Հայաստանը պետք է միանա ստեղծվող հակաթուրքական ճակատին. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«ԵՄ արտաքին գործերի նախարարների hուլիսի 13-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Թուրքիայի դեմ Եվրամիության կողմից նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի «սադրիչ վարքագծին» հակազդելու համար Հունաստանն ու Կիպրոսը ստեղծում են «դիվանագիտական ճակատ»։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է միանա ցանկացած նախաձեռնության, որը բխում է մեր երկրի շահերից, իսկ Հունաստանի եւ Կիպրոսի ստեղծած «դիվանագիտական ճակատը», բնականաբար, նման համագործակցության հարթակ է ։ Այսպիսի նախաձեռնություններին միանալով՝ Հայաստանը կարող է առաջ քաշել նաեւ իր օրակարգային հարցերը, որոնք հետաքրքրություն եւ կարեւորություն են ներկայացնում մեզ համար։ Ուժերը համատեղելու առիթ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Սբ. Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու նախաձեռնությունը։

Բնականաբար, եթե այսօր Սբ. Սոֆիայի տաճարի հարցն է օրակարգում, ապա հետագայում նմանատիպ գործողություններ կարող են տեղի ունենալ նաեւ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների եւ կոթողների հետ։ Ըստ Սարգսյանի՝ այս դեպքում եւս Թուրքիայի այս կամ այն նախաձեռնությունը տապալելու նպատակով հույն եւ կիպրոսցի գործընկերների հետ համագործակցությունն ու համախմբված պայքարն ավելի արդյունավետ կլինի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին

Նատա Հարությունյան

Թուրքիայում հայերի շրջանում կա զգուշավորություն. մանրամասնում է «Ակոս»-ի խմբագիրը

Նատա Հարությունյան

ԱԺ պատգամավոր. Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին