7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Հայաստանը վարկ վերցնելու հարցում ընտրություն ունի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև և պետք է ընտրի չարյաց փոքրագույնին․ քաղաքագետ
Այլ Լուրեր

Հայաստանը վարկ վերցնելու հարցում ընտրություն ունի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև և պետք է ընտրի չարյաց փոքրագույնին․ քաղաքագետ

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հրապարակում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ Հայաստանի իշխանություններին առաջարկելով Ռուսաստանից վերցնել 1մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք միջպետական վարկ՝ ռուսական ռուբլով, հաշվի առնելով ՀՀ-ում տնտեսական անկման ցուցանիշները․ «Մի քանի օր առաջ Բելառուսը ստացավ նմանատիպ վարկ՝ շուրջ 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: Հայաստանի Հանրապետության տնտեսություն պետք է ներարկել անհրաժեշտ ծավալի ֆինանսական ռեսուրսներ: Դրան այլընտրանք չկա, որովհետև շատ արագ կարող է ստացվել միայն Ռուսաստանի Դաշնությունից»,-գրել է պատգամավորը: Միքայել Մելքումյանը նաև հարցադրում է արել, թե ԵԱՏՄ պետություններից ինչո՞ւ է միայն Հայաստանի հետ փակ մնացել ՌԴ-ի սահմանը։

NewArmenia.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

-Պրն Բաղդասարյան, ՌԴ-ից վարկ վերցնելը կարո՞ղ է նպաստել հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը։

-Փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը վարկի դիմաց երբեմն շատ կոնկրետ քաղաքական, տնտեսական պահանջներ է դնում, մենք հիշում ենք գույք պարտքի դիմաց ծրագիրը, այսինքն՝ Ռուսաստանից վարկ վերցնելը որոշակի քաղաքական ռիսկեր պարունակում է։ Բացի այդ, պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը բավականին բարդ տնտեսական վիճակում է գտնվում։ Պատգամավորն ընդհանուր առմամբ ճիշտ է ասում, որովհետև Հայաստանը լուրջ ֆինանսական ներդրումների կարիք ունի, տնտեսական, սոցիալական վիճակը բավականին լարված է, բացի այդ, կնճռոտ հարցեր կան  հայ-ռուսական հարաբերություններում։ Ուրիշ հարց է, թե միլիարդ դոլարին համարժեք այդ պարտքը վերցնելը կնպաստի՞ այդ հարաբերությունների կարգավորմանը, թե՞ այդ հարաբերությունները ավելի կդարձնի վասալային։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական սահմանի բացմանը՝ այո, դա մեր արտաքին քաղաքական կարևոր խնդիրներից մեկն է նաև սոցիալ-տնտեսական։ Մեր տասնյակ հազարավոր  քաղաքացիներն այնտեղ են աշխատում, և դա իր ազդեցությունն ունենում է Հայաստանի սոցիալական-տնտեսական իրավիճակի վրա։ Մեր իշխանությունների առաջնահերթ խնդիրը պետք է լինի կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները։

-Ի՞նչ ուղիներով պետք է կարգավորվեն այդ հարաբերությունները։

-Խնդիրն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում այլ կերպ են ընկալվում, Ռուսաստանում՝ այլ։ Հայաստանի նոր իշխանությունները փորձում են այդ հարաբերությունները դարձնել ավելի պրագմատիկ և ավելի իրավահավասար։ Ռուսաստանը տասնամյակների փորձ ունի հայ-ռուսական հարաբերությունները տեսնել իրենից վասալային կախվածության մեջ եղող երկրների հետ ունեցած հարաբերությունների շարքում, այսինքն՝ այնտեղ այդ ընկալումը բոլորովին այլ է, և հիմնական կնճռոտ հարցը հենց սա է։ Տասնամյակներ շարունակ Ռուսաստանում Հայաստանը ընկալել են որպես երկիր, որն ո՞ւր պիտի կորչի իրենցից, և միևնույնն է՝ իրենցից կախվածության մեջ է լինելու։ Իսկ Հայաստանի իշխանություններն արդեն երկու տարուց ավել է փորձում են կոտրել այդ կարծրատիպը, և չէի ասի, թե հաջողվում է։ Եվ այստեղից էլ առաջանում են լարված կնճռոտ հարաբերություններ։

-Իսկ ՌԴ-ից վարկ վերցնելը կնպաստի՞ հերթական կախվածությանը։

-Եթե Հայաստանին հաջողվի առանց լրացուցիչ կախվածության մեջ ընկնելու ուղղակի զուտ ֆինանսական գործարք կնքել, դա կլինի մեծ հաջողություն, բայց ես լիահույս չեմ, որ դրա հավանականությունը մեծ է։

-Ձեր կարծիքով՝ ՌԴ-ն ի՞նչ ակնկալիք ունի՝ Բելառուսին տրամադրելով 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի վարկ։ 

-Բելառուսը տարիներ շարունակ տատանվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև և երբեմն շատ հաջող խաղարկել է այն հանգամանքը, որ եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալ արժանապատիվ չլինեն, կա Արևմուտք։ Եվ պատահական չէ, որ այդ հսկայական վարկը, որը ՌԴ-ն տալիս է Բելառուսին, համընկավ հենց Բելառուսի ներքաղաքական իրավիճակի հետ, և ակնհայտ է, որ այդ վարկով բավական երկար ժամանակ բացառվում է Բելառուսի թեքվելը դեպի Արևմուտք։

-Քանի որ տնտեսագետներից շատերը պնդում են, որ Հայաստանը տնտեսական ճգնաժամի մեջ է, մենք ներկայումս ունե՞նք այլընտրանք, թե՞ պետք է  թեքվել դեպի Ռուսաստանի կողմը։

-Մենք, ցավոք սրտի, իսկապես մեծ այլընտրանք չունենք և պետք է հաշվի առնենք, որ Արևմուտքը նույնպես վարկեր հենց այնպես չի տալիս, և նրանք էլ իրենց հերթին քաղաքական, սոցիալ-տնտեսական պահանջներ են դնում։ Այսինքն՝ Հայաստանն ըստ էության ընտրություն ունի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, բայց լինելու է ընտրություն չարյաց փոքրագույնի, որովհետև մեզ հենց այնպես վարկեր չեն տալու և դրա դիմաց պահանջներ են առաջ քաշելու։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Արտգործնախարարների Մոսկվա մեկնելը սովորական քայլ է, չկան նախադրյալներ պատերազմի ավարտի․ քաղաքագետ

Նատա Հարությունյան

Ինչո՞ւ են քննադատության թիրախում Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը․ քաղաքագետների կարծիքները

Անի Գրիգորյան

Նախկին իշխանությունը կօգտագործի Ծառուկյանին և Վանեցյանին՝ ռևանշի հասնելու գործում․ Արմեն Բաղդասարյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին