8.2 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Հայաստանը վերադարձնում է իրենից որբացած ՍԴ-ն
Քաղաքականություն

Հայաստանը վերադարձնում է իրենից որբացած ՍԴ-ն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսպիսով, հանրաքվե կլինի: Ինչու՞ է անհրաժեշտ «այո» ասել դրույթին, որը դրվելու է հանրաքվեի: Ինչու՞ պետք է համաձայնվել, որ «մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարի»: Պատասխանը պարզ է՝ ՍԴ գործող անդամները բացարձակապես չեն խոսում երկրի ռիթմի հետ:

Երկրի ռիթմը հեղափոխությունից հետո փոխվել է, փոխվել է ամեն ինչ, բայց նախ փոխվել է պետական կառավարում իրականացնելու մտածողությունը: Եթե Հայաստանում կարող են գտնվել մարդիկ, որոնց համար ոչինչ չի փոխվել, ոչ մի խնդիր: Բայց Հայաստանն է փոխվել: Այսօր Սահմանադրություն չեն փոխում, որ հարմարեցնեն ինչ-որ մեկին, այսօր Սահմանադրություն են փոխում, որ օրենքը «նստի» նոր Հայաստանի վրա, որ օրենքը հետ չմնա Հայաստանից:

Սա արդեն միայն Հրայր Թովմասյանի եւ մյուս 7անդամների հարցը չէ: Հայաստանն արդեն ուրիշ է, իսկ սահմանադրական հիշյալ դրույթը՝ 213 հոդվածը, չի խոսում այդ Հայաստանի հետ: Դա կոնկրետ մարդկանց ինքնապահպանման հոդված է, ինչ-որ մարդիկ ուզում են լինել զուգահեռ Հայաստան այս պետության մեջ:

Բայց մեծ խնդիր կա: Արդյո՞ք հեղափոխությունը կողմ է, որ ինչ-որ մարդիկ վճռորոշ դեր ունենան Հայաստանում ընդդեմ հեղափոխության: Հազիվ թե: Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը պետք է դադարի, որովհետեւ նրանք եթե նույնիսկ Հայաստանի դեմ չեն, միեւնույն է նրան չեն վերաբերվում: Պետությունը նրանց ասեց՝ տղերք, սոցիալական հստակ երաշխիքներով հրաժարական տվեք եւ կվերաբերվեք այս երկրին, Հայաստանը ձեր տեղը կիմանա, ժողովուրդը ձեզ կհամարի իրենցից մեկը: Դուք մերժեցիք այդ տարբերակը (թեպետ դեռ մի քանի օր ունեն), դուք ընդհանրապես ցույց չտվցիք, որ կաք, գոյություն ունեք: Ոչ ոք մտադիր չէր ձեզ խաղից դուրս դնելու, ձեր կենսաթոշակի մասին օրենքը հենց ձեր գոյությունը նկատի ունենալու օրինագիծ էր: Դուք ասեցիք՝ մենք փաս: Ոչ մի խնդիր: Բայց ձեր փաս լինելը նույնպես պետք է օրենքով ամրագրվի, այս դեպքում՝ սահմանադրական փոփոխությամբ:

Հրայր Թովմասյանը եւ ՍԴ մյուս անդամները փորձեցին խորամանկել ենթադրելով, թե մի ամբողջ պետություն չի կաողանա գտնել իրենց հետ խոսելու կամ «չխոսելու» լեզուն, նրանք ենթադրում էին, թե միջազգային կառույցները ի վերջո թույլ չեն տա, որ հեղափոխական իշխանություններն այդքան արմատական լուծումներ գտնեն: Այդ յոթին կարելի էր ՍԴ-ից հեռացնել հենց միայն այսպիսի ենթադրությունների համար: Այն բանի համար, որ նրանք չգիտեն, որ հեղափոխությունն ինքն է թելադրում խաղի կանոնները, հարկ եղած դեպքում թելադրում է ում պատահի, որ Հայաստանում իշխանությունը լեգիտիմ է նույնիսկ ընտրության արդյունքներից անկախ ու որ հենց դա է հեղափոխությունը: Ընտրությունները միայն նրանց լեգիտիմությունը դարձրեցին «օրինական»:

Հրայր Թովմասյանը եւ մյուսներն ամբողջ կյանքում գործ են ունեցել օրենքի հետ եւ չեն ենթադրել, որ այդ օրենքներից հեռանում են այնքան, որ իրենց հետ հնարավոր է խոսել միայն հեղափոխությամբ: Իսկ այդ հեղափոխությունը այսօր Հայաստանի լեզուն է, Հայաստանի Սահմանադրության փոփոխություն չէ, որ իրականացնում է, Հայաստանը վերադարձնում է իրենից որբացած ՍԴ-ն:

Մհեր Արշակյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին