17 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101872 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » Հայաստանից արտագաղթը դադարում է. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

Հայաստանից արտագաղթը դադարում է. Նիկոլ Փաշինյան

 2018 թվականից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է կրկնակիից շատ։ Այդ մասին Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երկրում կատարված փոփոխություններն ինչ ձևով են ազդում արտագաղթի տեմպերի վրա։

«ԵՄ-֊ում Հայաստանից կարգավիճակ փնտրող անձանց թիվը մոտ 60 տոկոսով կրճատվել է։ Եվ մենք 2018 թվականից ի վեր Հայաստանում քաղաքացիների մուտքի և ելքի ցուցանիշներում էական առումով դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019 թվականին մեր երկիր մուտք գործած քաղաքացիների թիվը 10 հազարով ավելին է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գներն աճել են, հիփոթեկային վարկերի ծավալը 2017 թվականի համեմատ աճի կրկնապատկման տեմպեր է ցույց տալիս։ Նա հույս հայտնեց, որ այս պրոցեսը կշարունակվի։

«Շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-֊ից դադարել է, բայց ասեմ, որ արտագաղթը Հայաստանից դադարում է։ Թվերը դա են ցույց տալիս»,-֊հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Նատա Հարությունյան

Վարչապետ Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին

Անի Գրիգորյան

Մենք նպատակ ունենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել. Փաշինյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին