29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100899.2 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Թորոսյան
Այլ Լուրեր

Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Թորոսյան

Հայաստանի առողջապական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին։ Այս մասին հուլիսի 29-ի ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ 

«Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ, երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկական կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։

Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան», — ասաց Արսեն Թորոսյանը։

Հայաստանում հուլիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ:

Նմանատիպ Հոդվածներ

Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախ

Նատա Հարությունյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը

Անի Գրիգորյան

Եթե առաջիկա 1 շաբաթում կորոնավիրուսի թվերն աճի, նշանակում է դպրոցների բացման արդյունքն է․ նախարար (տեսանյութ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին