27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը հարցվածները համարում են COVID- 19-ը
Այլ Լուրեր

Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը հարցվածները համարում են COVID- 19-ը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի առջև կանգնած խնդիրների շարքում կորոնավիրուսի համաճարակը շրջանցել է վերջին շրջանում իրականացված հարցումների ցուցանիշներով անփոփոխ առաջատար գործազրկությանը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե ներկա պահին որո՞նք են մեր պետության առջև կանգնած 3 ամենակարևոր խնդիրները. 52,5%-ը նշել է կորոնավիրուսի համաճարակը, 28,6%-ը՝ գործազրկությունը, տնտեսական վիճակը նշել է 17,2%-ը: Սովորաբար առաջին տեղում մեզ մոտ միշտ գործազրկությունն էր, սակայն հասկանալի պատճառներով այսպիսի պատկեր ենք ստացել այս անգամ»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ֆրանսիայի վարչապետը հայտնել է երկրում COVID-19-ով պայմանավորված իրավիճակի վատթարացման մասին

Նատա Հարությունյան

COVID-19. ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը 5 մլն-ից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Նատա Հարությունյան

Կինը COVID 19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում տեղափոխվել էր՝ աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսությամբ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին