33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82086.4 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
Այլ Լուրեր

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել է բանկային համակարգի 2020թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները։ Այս մասին հայտնեցին Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունից։

Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ՀՀ բանկերը 2020թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով, ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 18 մլրդ դրամով կամ 2.1%-ով, վարկային ներդրումները՝ շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.5%-ով:

Ընդհանուր պարտավորությունները  նշված ժամանակահատվածում կազմել  են 5.045 մլրդ դրամ, որը 2019թ. համեմատ աճել է 1.7%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդներն նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1%-ով: Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների ցպահանջ ավանդները  նվազել են 24 մլրդ դրամով կամ 3%-ով, ժամկետային ավանդներն  աճել են 43 մլրդ դրամով կամ 2.5%-ով: Նույն ժամանակահատվածում ռեզիդենտ իրավաբանական անձանց ավանդներն  աճել են 6 մլրդ դրամով կամ 0.7%-ով,  իսկ ֆիզ. անձանց ավանդներն   աճել են 10 մլրդ դրամով կամ 0.6%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 23.3 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 7.2 մլրդ դրամով:

Ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին:

Ընթացիկ տարվա  առաջին եռամսյակին վճարային քարտերի քանակը կազմել է      2 460 333, որը 2019թ-ի համեմատ ավելացել է 2.9%-ով:

Վճարային քարտերով կատարվել է 18 154 229 գործարք, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ` (13 570 034) ավելացել է 33.8%-ով: Իսկ  քարտերով գործարքների ծավալը կազմել է 592 174 մլն ՀՀ դրամ, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ      (481 785 մլն դրամ) ավելացել է 22.9%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում  կանխիկ գործարքների քանակը կազմել է                  7 784 894, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (7 602 159) համեմատ աճել է  2.4%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 369 335, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (5 967 875) համեմատ  աճել է 73.6%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում կանխիկ գործարքների ծավալը կազմել է 415 589  մլն դրամ, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (366 690 մլն դրամ) համեմատ աճել է 13.3%-ով, իսկ անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 176 585  մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ (115 095 մլն դրամ) համեմատ աճել է  53.4%-ով:

ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզանձանց փոխանցումները

2020թ-ի առաջին եռամսյակում արտասահմանից ստացումների ծավալը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 37 մլն դոլարով կամ 9.7%-ով՝ կազմելով 354 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Արտասահման փոխանցումների ծավալը նվազել է շուրջ 20 մլն դոլարով կամ 7.1%-ով՝ կազմելով 266 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 17 մլն դոլարով կամ  16.7%-ով՝ կազմելով 87մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների  առցանց հարցերին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին