20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Լիբանանում այցելել է Բեյրութի Թեքեյան կենտրոն
Այլ Լուրեր

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Լիբանանում այցելել է Բեյրութի Թեքեյան կենտրոն

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում այցելել է Բեյրութի Թեքեյան կենտրոն: Այս մասին հայտնում է Ռամկավար ազատական կուսակցության գրասենյակը:

Հայկական պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստան-Լիբանան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը: Պատվիրակությանն ուղեկցել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը: Կենտրոնում հյուրերին դիմավորել են ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչության ատենապետ ընկ. Սևակ Հակոբյանը, ՌԱԿ-ի նախկին պատգամավոր ԹՄՄ Հիմնադիր ժողովի ատենապետ ընկ. Հակոբ Գասարճյանը, ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչության փոխատենապետ ընկ. Միքայել Վայեճյանը, ատենադպիր Արմեն Վայեճյանը և փոխատենադպիր ընկ.հի Ջեքի Դերվիվշյանը, ինչպես նաև Թեքեյան կենտրոնի վարիչ տնօրեն ընկ. Արա Թերզյանը:

Պատվիրակությունը Թեքեյան կենտրոնում ծանոթացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շենքին հասցված վնասներին՝ շրջելով տարբեր հարկերով և այցելելով ԶԱՐԹՕՆՔ-ի խմբագրություն:

Կողմերի միջև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատվիրակության առաքելությունն ու ներկա իրավիճակում լիբանանհայության հույզերն ու մարտահրավերները:

ՌԱԿ-ի և ԹՄՄ-ի ղեկավարությունն իր գնահատանքն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Լիբանանին և թե՛ հայ համայնքին կատարված օժանդակությունների համար: Մասնավորապես, գնահատանքի է արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ստեղծված հատուկ հաշվեհամարը՝ ուղղված լիբանանահայության օգնությանը:

Պատվիրակությունը հաստատել է հայրենի պետության պատրաստակամությունը՝ իր ունեցած միջոցներով միշտ Լիբանանի և լիբանանահայության կողքին լինելու առնչությամբ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին