Գլխավոր » «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային փոքրամասնությունների կրթությունը Հայաստանում
թերթերի տեսություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային փոքրամասնությունների կրթությունը Հայաստանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

«ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը թերթի հետ զրույցում նշել է, որ բավականին երկար տարիներ պետական բյուջեով գումար է նախատեսվում ազգային փոքրամասնությունների դասագրքերի տպագրման համար: Բացի այդ, յուրաքանչյուր տարի դարձյալ պետական բյուջեի միջոցներով կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստումներ են իրականացվում:

Նախարարության պաշտոնյան ընդգծել է, որ համագործակցության մասով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ խնդիրներ չեն ունեցել:  Մակյանը հավատացրել է, որ բարձրացվող հարցերը շատ արագ լուծումներ են ստանում:

Արզնիի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆիա Սիմոնովան արձանագրել է, որ իրենց մոտ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:

«Մեր բոլոր գործողություններում առաջնորդվում ենք այնպես, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մտածելակերպը, առանձնահատկությունները, կամ մշակութային որեւէ ոլորտ չստորադասվի հայկականին: Դրանք զուգահեռ հարթությունների վրա են»,-ասել է  Սյուզաննա Մակյանը»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին