-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 2020-ի ձմեռային առաջին զորակոչը Քաշաթաղում
թերթերի տեսություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 2020-ի ձմեռային առաջին զորակոչը Քաշաթաղում

հետևեք մեզ նաև Telegram-ում

 «Հունվարի 13-ի գիշերը տեղացած ձյունը չխանգարեց, որ Քաշաթաղի շրջանի հարավային ու հյուսիսային թևերի ամենահեռավոր համայնքներից՝ Կովսականից ու Լեռնահովիտից եւ այլ բնակավայրերից զորակոչիկները Բերձոր հասնեին եւժամանակին ներկանային շրջանային զինկոմիսարիատ: Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը գոհ է՝ լավ է կազմակերպվել զորակոչը:

…Վաղազինից Ռուդիկ Սարգսյանի եւ Անգին Մխիթարյանի միակ որդին՝ Սարգիսը, պատրաստ է պաշտպանելու ծնողների եւ 5 ավագ քույրերի անդորրը: Մտահոգ է մայրը, բայց գիտակցում է՝ որդի է ունեցել, որ նաեւ զինվոր դառնա: Օրհնում է որդուն եւ բոլոր տղաներին, սահմանի զինվորներին: 2000 թ. Երևանից են եկել ու բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում: Շենացնում են ազատագրված հայրենիքը եւ որդուն բանակ են ուղարկում:

1997 թ. Եղեգնաձորի տարածաշրջանի Շատին գյուղից է Ռոբերտ Բադալյանն ընտանիքով վերաբնակվել Այգեկում, եւ 5 որդիների հետ տուն ու այգի է հիմնել: Բերձորից Հարություն Հարությունյանը 6 զավակների հայր է, 1-ին որդուն՝ Անդրանիկին է ճանապարհում: Մարտական է Անդրանիկը տրամադրված, լավ զինվոր է դառնալու՝ հավատացած է հայրը: Զորակոչիկների փաստաթղթերը պատրաստ են, բուժզննում անցան, որոշներն ստացան պատվաստում գրիպի դեմ, եւ եկավ հրաժեշտի պահը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վավա համարում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին