33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82009.6 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանություններին
Այլ Լուրեր

Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանություններին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հալեպում մայիսի 25-ին կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։

«Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ մաքրվել է երկու ականադաշտ՝ մոտ 51000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ: Հալեպի իշխանություններին հանձնվեցին նաև ականազերծված տարածքների քարտեզները, ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները:

Նմանատիպ Հոդվածներ

Հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը մեկնել է Սիրիա

Ani Grigoryan

Սիրիայում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը մի շարք բժշկական հաստատությունների բժշկական պարագաներ է փոխանցել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին