-2 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115568 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային խմբերը շարունակում են այցերը Արցախից տեղափոխված մարդկանց
Այլ Լուրեր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային խմբերը շարունակում են այցերը Արցախից տեղափոխված մարդկանց

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար:

Աշխատանքային խմբերի կազմում են եղել իրավաբաններ, բժիշկ և հոգեբան, որոնք ծանոթացել են նրանց առաջնային կարիքների գնահատման ընթացքին և ուսումնասիրել դիմումները:

Ուսումնասիրվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, երեխաների կրթությանը, տարեցների իրավունքներին առնչվող հարցեր և այլն:

Կացարաններում բնակվող անձանց բարձրացրած անհատական շատ խնդիրներ տեղում ստացել են լուծում:

Այցերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվում է նաև թեժ գծի զանգերի և անհատական բողոքների քննարկմամբ:

Մշտադիտարկման ընթացքում արձանագրված հարցերի կապակցությամբ համապատասխան գրավոր առաջարկներ կներկայացվեն պետական մարմիններին:

Նմանատիպ Հոդվածներ

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ

Նատա Հարությունյան

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աջակցել գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին

Նատա Հարությունյան

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին