9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » Հայաստանի մարզերում 6 նոր բուժհաստատություններ են կառուցվելու. նախարարը ներկայացրեց նախագծերը
Սոցիալական

Հայաստանի մարզերում 6 նոր բուժհաստատություններ են կառուցվելու. նախարարը ներկայացրեց նախագծերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի մարզերում նախատեսվում է կառուցել 6 նոր բուժհաստատություն, ևս 4-ը վերանորոգել: Հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի ցանկն արդեն պատրաստ է. մարզերում իրականացվելու է 10 ծրագիր:

Նախարարը ներկայացրեց մարզերին վերաբերվող ծրագրերը. «Չարենցավանի բժշկական կենտրոնում կատարվելու է մասնակի վերանորոգում: Լոռու մարզում կառուցվելու է «Տաշիր» բժշկական կենտրոնը, որը կատարվելու է «Տաշիր» հիմնադրամի միջոցով, սակայն նախագիծը նախարարությունն է մշակում: Այդ նպատակով 31 միլիոն դրամ ծախսելու ենք»:

Թորոսյանը նշեց, որ Ծաղկահովիտում և Արթիկում նախատեսվում է կառուցել առողջության կենտրոններ, ինչպես նաև Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել «Նաիրի» բժշկական նոր կենտրոն:

Ըստ նախարարի` վերակառուցվելու են Աշտարակի, Թալինի, Սիսիանի, Վաղարշապատի և Մասիսի բժշկական կենտրոնները:

Նմանատիպ Հոդվածներ

«Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով»

Սերինե

Արսեն Թորոսյանը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասին

Սերինե

Միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց․ Արսեն Թորոսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին