5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116732.8 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին
Այլ Լուրեր

Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ավստրիական կայուն փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

«Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին, երբ մեր ժողովուրդը մարտնչում է կյանքի և ազատության համար, Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ և աներկբա աջակցությունը Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:

Երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի և բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության համար:

Բարձր ենք գնահատում նաև Ավստրիայի խորհրդարանի՝ ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձևի համար»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: 

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն

Նատա Հարությունյան

Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին

Անի Գրիգորյան

Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին