-4 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116393.6 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները կարևորվում են նաև խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից. Մնացականյան
Քաղաքականություն

Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները կարևորվում են նաև խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից. Մնացականյան

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Երևանում ընթանում է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով` ներառելով պաշտպանության, առևտրատնտեսական, զբոսաշրջության, գիտության, մշակույթի և մի շարք այլ կարևոր ոլորտներ:

«Մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցումներ: Հայաստանը` որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ոլորտում առաջամարտիկ, կարևորում է այդ գործում Հունաստանի գործադրած հետևողական ջանքերը: Մեր երկկողմ հարաբերությունները կարևորվում են նաև Հայաստան-Եվրամիություն գործունեության համատեքստում` այդ թվում խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարն ու հավելեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցությունն ընթանում է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, որի նպատակն է խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումը երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով:

Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին