9 C
Yerevan
23 Նոյեմբերի, 2020
115542.4 By Google Analytics 22.11.2020
Գլխավոր » Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են նոր իրողությունների պայմաններում փոխգործակցության հնարավորությունները
Այլ Լուրեր

Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են նոր իրողությունների պայմաններում փոխգործակցության հնարավորությունները

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Նախարարները քննարկել են ետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները:

Ա. Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի հումանիտար աղետը կանխելու, պատերազմից հետո խաղաղ բնակչությանը բնականոն կյանքի վերադարձնելու համար:

Հումանիտար աջակցության ոլորտում առաջիկա անելիքների մանրամասները քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԻ նախարարը հրավիրել է միջգերատեսչական արտահերթ նիստ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին