3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Հայաստանն այսօր իսկապես վայելում է հեղափոխության պտուղները. Փաշինյան
Կարևոր

Հայաստանն այսօր իսկապես վայելում է հեղափոխության պտուղները. Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում հեղափոխության ամբողջ կոնտեքստը ժողովրդավարությունն էր, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և դրանք շարունակում են լինել ՀՀ կառավարության հիմնական օրակարգը այսօր: Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Գերմանիայի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի «Տեւական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ ուրախ եմ այսօրվա հնարավորության համար: Ուղիղ մեկ տարի առաջ իմ առաջին պաշտոնական այցն եմ կատարել Գերմանիա, և ուրախ եմ, որ մեր հարաբերությունները այսպիսի ինտենսիվություն են ձեռք բերում: Նախորդ տարի իմ այցի շրջանակներում ես հնարավորություն եմ ունեցել հանդիպում ունենալ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում և այս անգամ ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել «Ֆրիդրիխ Էբերտի» հիմնադրամում։ Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ հնարավորություն ունեմ վերջին մեկ տարվա ընթացքում շփվել գերմանական «think tank»-երի ամենախոշոր և նշանակալից երկու ներկայացուցիչների հետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ  2018-ին Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա հեղափոխություն, որի հիմնական  ասելիքը և բովանդակությունը ամփոփված է հենց այդ բառերի մեջ՝ «սիրո և համերաշխության հեղափոխություն», սակայն այդ հեղափոխության ամբողջ կոնտեքստը ժողովրդավարությունն էր, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և այն շարունակում է լինել ՀՀ կառավարության հիմնական օրակարգն այսօր:

Ըստ Փաշինյանի՝  Հայաստանի Հանրապետությունն այսօր իսկապես վայելում է հեղափոխության պտուղները։

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Աշխեն

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ

Աշխեն

Բացառվում է, որ Հայաստանում լինի կորոնավիրուսի դեպք, իսկ կառավարությունը թաքցնի. վարչապետ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին