9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » Հայաստանում ծնունդների թվի անկումը նվազում է. նախարարն ակնկալում է ծնելիության աճ
Սոցիալական

Հայաստանում ծնունդների թվի անկումը նվազում է. նախարարն ակնկալում է ծնելիության աճ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատում է Հայաստանում ծնունդների թվի անկման նվազում և կանխատեսում է ծնելիության ավելացում: Հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարությունը բարձրացնում է ծննդաբերող կանանց պատշաճ բուժօգնության որակը, որը նույնպես կարող է նպաստել ծնելիության ավելացմանը:

«2019 թվականին 2018 թվականի համեմատ ունենք ծնելիության անկման մի փոքր նվազում. Կարող եմ ասել, որ ծնելիության անկման տեմպը ավելի ցածր է: 2018 թվականին 2017 համեմատ եղել է 1000-ով պակաս ծնունդ, 2019 թվականին 2018 թվականի համեմատ 700-ով պակաս ծնունդ:  Այսինքն` եթե տենդենցը այսպես գնա, ունենալու ենք զրոյական մակարդակ, ծնունդների թիվը հավասարվելու է նախորդ տարվա ծնունդների թվին և ունենալու ենք աճ: Ծնելիությունն ավելանում է, և հետևաբար դեմոգրաֆիկ իրավիճակը շտկվելու մեծ շանսեր ունի»,- եզրափակեց Թորոսյանը:

Նմանատիպ Հոդվածներ

«Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով»

Սերինե

Արսեն Թորոսյանը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասին

Սերինե

Միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց․ Արսեն Թորոսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին