19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108224 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Հայաստանում հայտարարված չորսամսյա կարանտինի ընթացքում ՊՆ զորամասերում արգելվում են տեսակցությունները
Այլ Լուրեր

Հայաստանում հայտարարված չորսամսյա կարանտինի ընթացքում ՊՆ զորամասերում արգելվում են տեսակցությունները

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 11-ից 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում Պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման հավելվածում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի)»,- նշվում է հավելվածում:

Առանձին հաստատություններում կիրառվող սահմանափակումների առնչությամբ սահմանվում է նաև, որ քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային  հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ): Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն է. ՊՆ

Նատա Հարությունյան

ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերի շրջաններին հարվածելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

Անի Գրիգորյան

Ժամանակավորապես դադարեցվում է ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը․ ՊՆ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին