16 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի
Այլ Լուրեր

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 25 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի

Սերինե

Միացյալ Թագավարությունում 24 ժամում կորոնավիրուսից մահերի թիվը անցել է 700-ը. BBC

Diana Amirkhanyan

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին