15 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 196 նոր դեպք․ ապաքինվել է 320, մահացել 3 քաղաքացի
Սոցիալական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 196 նոր դեպք․ ապաքինվել է 320, մահացել 3 քաղաքացի

Հայաստանում օգոստոսի 15-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում: Վերջին 24 ժամում իրականացվել է 1827 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 320 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 817-ը (ավելացել է ևս 3-ով) մահվան ելքով: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 242 է:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նմանատիպ Հոդվածներ

Երեկ կատարվել է 3146 թեստավորում. հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք

Նատա Հարությունյան

Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, առողջացել են 52-ը

Անի Գրիգորյան

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 169 մարդ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին