9 C
Yerevan
23 Նոյեմբերի, 2020
115555.2 By Google Analytics 22.11.2020
Գլխավոր » Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքը փորձարկումների վերջին փուլում է
Այլ Լուրեր

Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքը փորձարկումների վերջին փուլում է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

« Այս տարվա ապրիլ ամսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես եկավ թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում #COVID19֊ի տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։  

Ներկայացված նկարներում Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակն է, որը փորձարկումների վերջին փուլում է, ինչպես նաև վերջնական տեսքը։   Նախագիծն իրագործվել է ամերիկյան NASA Jet Propulsion Laboratory
լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28֊ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։   Դեկտեմբերի երկրորդ կեսին սարքի վերջնական տարբերակը պատրաստ կլինի»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին