14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Հայաստանում սպասում են Միքայել Մինասյանին
Գլխավոր Նորություններ

Հայաստանում սպասում են Միքայել Մինասյանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Միքայել Մինասյանն այսօր նման է մի մարդու, որը կռիվ է տալիս չիրականացած երազանքների հետ: Փախուստի մեջ գտնվող այդ մարդը մանրադիտակով հետևում է վարչապետի գործունեությանը: Նա էլ իր «100 ձախողումների» ցուցակն ունի: Ու ծիծաղելին այն է, որ ինչքան մեր գործերը լավանում են, այնքան այդ ցուցակը համալրվում է վատ նվաճումներով:

Ըստ նրա՝ մեր վարչապետի այսօրվա հիմնական մեղքն այն է, որ նա խոսում է: Հասկացա՞ք: Եթե ինքը լիներ վարչապետ, չէր խոսելու: Իսկ ինչու՞: Որպեսզի հետո որևէ մեկը նրան չմեղադրեր ասածի հակառակն անելու կամ ընդհանրապես չանելու մեջ: Աղետ է սպասում այս մարդը վարչապետի գործունեությունից, ավելին, ըստ նրա, այդ աղետն արդեն եկել է: Ու՞ր է, նախկիններից բացի ուրիշ որևէ մեկը գիտի՞ այդ աղետի տեղը: Հնարավո՞ր է, որ նա պիտի Իրանի կամ Իտալիայի մասին գրեր ու սխալմամբ Հայաստանի մասին է գրել: Ո՛չ: Նա հենց նոր Հայաստանի ու նրա վարչապետի մասին պիտի գրի, որովհետև Մինասյանը չի ատում Իրանի և Իտալիայի իշխանություններին, նրանք երկրի նախկին գլխավոր փեսայի երազանքների վրա քար չեն գցել:

Միքայել Մինասյանը Փաշինյանի՝ պետության ղեկավարի համար իսկապես աննախադեպ իներակտիվությունը բացատրում է իշխանությունը կորցնելու սարսափով: Այսինքն, ամեն օր խոսում է, որ «խլացնի» այդ սարսափը:

Ու՞մ ես ասում այդ ամենը: Եվ ամենակարևորը՝ ինչու՞ ես ասում: Այ դա երբեք չես խոստովանի: Հնարավոր է Փաշինյանն իսկապես իշխանություն կորցնելու վախ ունի, հնարավոր է, պետության գործչի մեր իդեալը չէ: Բայց նա անում է այն, ինչը դուք չեք արել: Նա չի թաքնվում, նա չի թաքցնում, նա դեմ դիմաց է կանգնած վարակին և իր օրինակով է կանխում խուճապը: Հենց դրա համար էլ խոսում է:

Իսկ մենք չենք մոռացել, թե ուր էր կորում Սերժ Սարգսյանը, երբ երկրին որևէ փորձանք էր պատահում: Հանկարծ հայտնվում էր ու ասում՝ կորցրածներս 800 հեկտար չմշակվող հող չէ՞: Ու՞մ բացատրենք, որ հայ հասարակությունը վերջին 20 տարում պետական մակարդակով հովանավորվող այնքան հանցագործությունների հետ է գործ ունեցել, որ նոր իշխանությունների սխալները նույնիսկ սիրում է: Էդ սխալները հարազատ են նրան, ինքն էլ կաներ: Այսօր ոչ ոք իրեն անսխալական չի երևակայում: Եվ այդքանով հանդերձ, հասարակությունը չի փոխվել նախկինների ժամանակներից սկսած, սա է, որ չի հասկանում Միքայել Մինասյանը: Փոխվել է իշխանությունը: Ու պարոն Մինասյանին թվում է, որ եթե Փաշինյանը հեռացվի, եկողը իրենք կամ իրենց մերձ մեկն է լինելու: Ու թող մի սխալ ցույց տա պարոն Մինասյանը, որը հանցագործության տեղ կանցնի:

Նախկին գլխավոր փեսան ամեն ինչի հող է պատրաստում իր համար, բայց վերադարձի մասին թող մոռանա: Խոսքը իշխանության վերադառնալու մասին է: Իսկ Հայաստանում նրան սպասում են քննչական մարմինները: Ի դեպ, նրա հորը՝ նույնպես:

Արսեն Գրիգորյան

Նմանատիպ Հոդվածներ

Ինչո՞ւ Միքայել Մինասյանի կանխատեսումները չեն իրականանում կամ ինչ եղավ «ՁորաՀԷԿ»-ի օտարման աղմկահարույց կոռուպցիոն գործը

Աշխեն

Միքայել Մինասյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն․ a1plus.am

Աշխեն

Մի քանի օրով Հայաստան էր ժամանել Միքայել Մինասյանը. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին