30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Հայաստան է հասել Լոս Անջելեսից ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական օգնությունը
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Հայաստան է հասել Լոս Անջելեսից ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական օգնությունը

Լոս Անջելեսից Հայաստան ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռն արդեն ժամանել է Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Հայաստան հասավ հումանիտար բեռով ևս մեկ ինքնաթիռ։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թռիչքի կայացման համար հատուկ շնորհակալություն Տաթևիկ Ռևազյանին ու իր թիմին»,- գրառմանը կից նա նաև արդեն ավանդույթ դարձած սելֆի է հրապարակել Ռևազյանի հետ:

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չէր կայացել. Թուրքիան հրաժարվել էր տրամադրել իր օդային տարածքը դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար:

Առայժմ չի հաղորդվում, թե որ երկրի օդային տարածքով է անցել հոկտեմբերի 19-ի չվերթը:

Նմանատիպ Հոդվածներ

Լոս Անջելեսում շուրջ 40 բողոքողի են ձերբակալել

Անի Գրիգորյան

Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը

Նատա Հարությունյան

Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայերի խաղաղ ցույցերը և դատապարտել Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին