25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » «Հայաստան» համահայկական հիմնադրամը «50 plus» անվանմամբ նոր շարժում է սկսում
Այլ Լուրեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «50 plus» անվանմամբ նոր շարժում է սկսում

 «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոկտեմբերի 21-ից սկսում է նոր շարժում՝ «50 plus» անվանմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասուլիսին հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Այն նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բյուրեղացած հարաբերությունները հենց այս ժամանակաշրջանում: Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբմանը և դրամական հոսքերի մշտական գալուն՝ Հայաստան ու Արցախ»,- ասաց Արշամյանը։

Նա հավելեց, որ շարժումը հախուռն կերպով սկսվել է Սփյուռքի համայնքներում, երբ քաղաքացիները պահանջել են ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն, այլև՝ գրանցվելով հիմնադրամի կայքում, ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերեն:

«Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, մենք ամեն ամիս կունենանք 50 մլն դոլար, եթե ամեն մեկը 50 դոլար փոխանցի: Դրա շնորհիվ տարեկան կունենանք 2.5 մլրդ դոլար»,- ասաց Արշամյանը՝ նշելով, որ 50-ը ոչ թե պարտադիր, այլ՝ սիմվոլիկ թիվ է:

Նմանատիպ Հոդվածներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 160 մլն դոլարի շեմը

Անի Գրիգորյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 120 մլն դոլարի շեմը

Նատա Հարությունյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 100 մլն դոլարի շեմը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին