5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116726.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » «Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է համազգային հանգանակության աշխարհագրությունը
Այլ Լուրեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է համազգային հանգանակության աշխարհագրությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հաղորդագրությունից, որը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցի օգտահաշվում։ 

Առաջին 150 միլիոն դոլարի հանգանակության մեջ ամենամեծ բաժինը պատկանում է ԱՄՆ-ից հանգանակված գումարներին՝ 45․3 տոկոս։ Հայաստանի Հանրապետությունում հանգանակվել է ընդհանուր գումարի 33․3 տոկոսը։ Հանգանակության ծավալով երրորդը Ռուսաստանի Դաշնությունն է` 10․7 տոկոսով։ Ծավալով չորրորդն ու հինգերորդը Ֆրանսիան ու Գերմանիան են՝ համապատասխանաբար՝ հանգանակության 2․9 ու 1․0 տոկոսով։ 

Սեպտեմբերի 27-ին Հիմնադրամը հայտնել էր, որ «միասնական որոշում է կայացվել՝ սկսել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին»։

Հիմնադրամից հայտնում են նաև, որ նվիրատվություններն ընդունվում են հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

Նմանատիպ Հոդվածներ

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի առկա միջոցներից 512 մլն 310 հզր ՀՀ դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Նատա Հարությունյան

Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքի ցուցադրության հասույթը կփոխանցվի «Հայաստան» հիմնադրամին

Անի Գրիգորյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 150 մլն դոլարի շեմը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին