Գլխավոր » «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի մասնակիցների թիվը 3 անգամ գերազանցել է 2017թ. ցուցանիշը
Տնտեսություն և Բիզնես

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի մասնակիցների թիվը 3 անգամ գերազանցել է 2017թ. ցուցանիշը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ. դրամահավաք-հեռուստամարաթոնին մասնակցած քաղաքացիների թիվը շուրջ երեք անգամով գերազանցել է 2017թ. ցուցանիշը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2017թ. մարաթոնին մասնակցել է 3240 քաղաքացի, իսկ 2019թ. մասնակցել է 9644 քաղաքացի: Այսինքն՝ մասնակցած քաղաքացիների թիվը 3 անգամ ավել է: Մեզ պետք է ոչ թե 22 հայ, որ հիմնադրամին կտա մի քանի մլն դոլար, այլ պետք է մի քանի մլն հայ, որ ամեն ամիս հիմնադրամին կնվիրաբերի 22 դոլար»,- նշեց վարչապետը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ. դրամահավաքհեռուստամարաթոնին հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին