-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115891.2 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Հայերը մեծ նվիրում ունեն իրենց երկրի հանդեպ. Թրամփ
Այլ Լուրեր

Հայերը մեծ նվիրում ունեն իրենց երկրի հանդեպ. Թրամփ

ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին և նշել, որ նրանք լավ մարդիկ են և լավ գործարարներ:

«Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ նրանց ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Թրամփը:

Նախագահը նաև ընդգծել է, որ աշխատանք է տարվում հայերի ուղղությամբ, սակայն չի հստակեցրել ասելիքը:

Քարոզարշավային կարճ այցի ընթացքում Թրամփին Լոս Անջելեսում ևս դիմավորել են բազմաթիվ հայեր, որոնք Հայաստանի և Արցախի դրոշները վեր պարզած  խաղաղ ակցիա են իրականացրել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի՝ կոչեր հնչեցնելով, «Հայաստանը Թրամփի կարիքն ունի» վանկարկումներով:

Աշխարասփյուռ հայերը արցախա-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններից հետո մոբիլիզացվում և նախաձեռնում են աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի ու հանուն Արցախի ճանաչման: Օրեր առաջ հայերը փակել էին Եվրոպայի միջպետական նշանակության  տարբեր ավտոմայրուղիներ:

Նմանատիպ Հոդվածներ

Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից

Նատա Հարությունյան

Ի՞նչ ասաց Դոնալդ Թրամփը

Նատա Հարությունյան

ԱՄՆ նախագահը հայտարարել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին